National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.05.2016
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 2

Մայիսի 12-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով երեկվա նիստում քննարկված բոլոր հարցերը:

Այնուհետեւ երրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ առաջարկներ չեն ներկայացվել:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Նա նշել է, որ հստակեցնող բնույթի երկու առաջարկ է ներկայացվել:

Այնուհետեւ երկրորդ ընթերցումով քննարկվել է «Պրոբացիայի մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: Նշենք, որ առաջին ընթերցման ընթացակարգով է քննարկվել «Պրոբացիայի մասին» օրենքի նախագծի 15-րդ գլուխը՝ 52-59-րդ հոդվածներով եւ 8-րդ գլուխը՝ 29-34-րդ հոդվածներով:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցման փուլում առաջարկների հիման վրա կատարվել են բազմաթիվ փոփոխություններ: Նա կարեւորել է հաշտարարությանը վերաբերող դրույթների նախատեսումը, այսինքն՝ պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում համարվելու է նաեւ հաշտարարություն իրականացնող մարմին: Փաթեթից հանվել է «Պրոբացիայի պետական ծառայության մասին» նախագիծը, եւ պրոբացիայի պետական ծառայողները համարվելու են քաղաքացիական ծառայողներ:

Քննարկված օրինագծերի քվեարկությունները կկայանան ԱԺ առաջիկա քառօրյա նիստում:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am